close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեղադրանք դեռ չկա, կասկածանքի մասին է խոսքը՝ Մեղրիի քաղաքապետը ներկայացվում է որպես կազմակերպիչ. պաշտպան

Քաղաքական

22 Ապրիլի 2021, 17:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեղադրանք դեռ չկա, կասկածանքի մասին է խոսքը՝ Մեղրիի քաղաքապետը ներկայացվում է  որպես կազմակերպիչ. պաշտպան

Մեղադրանք դեռ չկա, կասկածանքի մասին է խոսքը՝ կապված երեկ Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարաձությունների հետ, և Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ըստ վարույթ իրականացնող մարմինների, ներկայացվում է  որպես կազմակերպիչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպան Գայանե Պապոյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո:

Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, ասաց նա, պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանն ինչ գործողություններ  կատարելով է կազմակարպել նշված իրադարաձությունները:

Մխիթար Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նշված քրեական գործը շինծու է, քրեական հետապնդման արդյունք է, չի ընդունում կասկածանքը՝ ասաց պաշտպանը:

Գայանե Պապոյանը նաև տեղեկացրեց, որ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1, 2, 5 կետերով: Նա ձերբակալվել է:

«Ձերբակալման հիմք, որպես այդպիսին, վարույթ իրականացնող մարմինն ընդամենը հղում է  կատարել Քրեական դատավարության օրենսգրքի ձևական իրակավական նորմին, փաստական կողմը չի բացահայտվել, որով խախտվել է կոնվենցիոն 5-րդ հոդվածով սահմանված մեր իրավունքը: Այսինքն, որևէ փաստ չի ներկայացվել, խնդրել ենք տրամադրել ձերբակալման հիմքերը, սակայն ոչինչ չի ներկայացվել»,- ասաց պաշտպանը:

Այժմ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica