close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին

Հասարակություն

22 Ապրիլի 2021, 15:52
 Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին

Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ ուղեկցությամբ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  տիար Վահագն Աթաբեկյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը նախարար Օհանյանը Նորին Սրբությանը փոխանցել է Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ իբրև Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 24-ի՝ Հայոց ցաղասպանության հիշատակի արարողություններին:

Նախարարն ընդգծել է նաև, որ լիբանանահայության համար ևս պատմական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծումն առաջնային է և հայ համայնքն իր հնարավորությունների սահմաններում փորձում է նպաստել դրանց հաղթահարմանը:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարար Վարդինե Օհանյանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել վերջինիս այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիք այցելության համար: Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդներին պատուհասած արհավիրքներին, վստահություն է հայտնել, որ դրանք կհաղթահարեն Աստծու օգնականությամբ, լավատեսությամբ  ու պատմական փորձառության շնորհիվ: Հայոց Հայրապետն իր հերթին ի դեմս նախարարի՝  իր ողջույններն ու բարեմաղթություններն է փոխանցել Լիբանանի նախագահին և կառավարությանը:

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Լիբանանի իշխանությունները մշտապես աջակցել են  Հայաստանին  և բարձր գնահատել լիբանանահայ համայնքի գործունեությունն  ի նպաստ Լիբանանի զարգացման ու առաջընթացի:

Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և ազգային կյանքի վերակազմակերպմանն աջակցելու համար: Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բարեկամությունը պիտի շարունակի նորանոր արդյունքներ գրանցել և առավել ամրապնդվել:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև լիբանանահայության կյանքին և դիմագրաված դժվարություններին՝ կարևոր նկատելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համայնքի պահպանման և զորացման գործում:

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica