close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է՝ Ադրբեջանը խաղաղություն է ուզում․ Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ. ԼՈՒՐԵՐ․com

Քաղաքական

22 Ապրիլի 2021, 15:24
 Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է՝ Ադրբեջանը խաղաղություն է ուզում․ Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ. ԼՈՒՐԵՐ․com

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի տրամադրություններ են Սփյուռքում Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ՀՀ-ում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 

Տիկին Մոսկոֆեան, ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Անգլիայի հայ համայնքն ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անել այդ օրը։ 

- Մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու, որոնք իրականացնելու են Բրիտանահայ համայնքային խորհրդի միջոցով, որին օժանդակելու են համայնքի բոլոր միություններն ու կազմակերպությունները՝ ներառյալ Հայ դատի հանձնախումբը։

Թուրքիայի դեսպանատան առաջ տեղի կունենա ցույց, որը կազմակերպել է ՀՅԴ Լոնդոնի Խանասոր երիտասարդական միությունը։ Ապրիլին 23-ին ծաղկեպսակ կդրվի Անհետ կորած զինվորի հուշարձանի վրա։
Ապրիլ 24-ին ցեղասպանությանը նվիրված Ծիրանի ծառի մոտ տեղի կունենա հուշահանդես:

 Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչեցված խաղաղասիրական հայտարարությունների մասին:
 
- Նոյեմբերի 9-ին ստորագրված աղետալի կապիտուլյացիոն համաձայնագիրը զինադադարի համաձայնություն էր, ոչ թե խաղաղության։ Մեզ համար իսկական խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ կլուծվեն Արցախի ինքնորոշման իրավունքները և կարգավիճակը։ Միայն այդ հստակեցումից հետո կարելի է ունենալ կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Խաղաղության կոչեր հնչեցնողները չեն տեսնում, որ մեր թշնամի Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղ ապրելու իր հարևանի հետ։ Ալիևը հայտարարել է, որ ուզում է գրավել Հայաստանի տարածքների մի մասը։ Նրանց կատարած պատերազմական հանցագործությունները, խաղաղ բնակիչներին և ռազմագերիներին խեղելն ու խոշտանգելը, ռազմագերիներին ազատ չթողնելը, Բաքվում Պատերազմի պուրակի բացումը, սահմանազատումը վկայում են մեր հանդեպ ունեցած ատելության և ագրեսիվ վերաբերմունքի մասին: Չմոռանանք մեր կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին, որոնք սկսել են իրականացնել գրավյալ տարածքներում։ Նման երկրից ինչպե՞ս կարելի է խաղաղություն սպասել։ 
 
Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում: Կառավարությունը պարտվողական է, ծնկի եկած, պատրաստ է ամեն գնով զիջումների, որը կարող է լինի Հայաստանի և Արցախի պետականության անկումը։ 
Շուշիին, Հադրութին կարգավիճակ տալու վերաբերյալ ինչ-որ գործունեություն ծավալելու ծրագրեր ունե՞ք:
 
- Շուշին, Հադրութը, Լաչինը, Քարվաճառը, բոլորը պատկանում են Արցախին։ Երբ հստականա Արցախի կարգավիճակը՝ այդ տարածքները հնարավոր է ներառվեն։ Բոլոր Հայ դատի հանձնախմբերը պայքարում են, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները ճանաչվեն։
 
Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօրվա քաղաքական իրավիճակը: 
 
- Հայաստանում քաղաքական կյանքը շատ բևեռացված է։ Ազգային անվտանգությունը ցնցումների մեջ է։ Կարծես, թե բոլորը ատում են իրար։ Պետությունը վտանգված է, և բոլոր պետական հաստատությունները փլուզված են։ Ակնհայտ է, որ կռիվը պարտված կառավարությունն անկարող է ղեկավարել երկիրը, ճգնաժամից հանել և հույս ներշնչել ապագայի համար։
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica