close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեռնում եմ, դեղերս մոտս չի». ՔԿ-ում բռնություն են կիրառում շուռնուխցի Աշխարհապետի նկատմամբ, որի տունը հանձնել են Ադրբեջանին

Հասարակություն

22 Ապրիլի 2021, 14:15
 «Մեռնում եմ, դեղերս մոտս չի». ՔԿ-ում բռնություն են կիրառում շուռնուխցի Աշխարհապետի նկատմամբ, որի տունը հանձնել են Ադրբեջանին

Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանին (հայտնի է Աշխարհապետ անվամբ), որի տունը հանձնել են թշնամուն, բռնի կերպով բերման են ենթարկել Քննչական կոմիտե, քաղաքացին հևիհև խնդրում է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում:

«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քարշ են տվել և բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»,- ասաց Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը:

Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով՝ քաղաքացու ձեռքերը ազատ արձակեցին, իսկ շուռնուխցին տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր չեն ուղարկել, առավոտյան 7-ին բռնի ուժով բերման են ենթարկել:

Լրագրող Նաիրի Հոխիկյանն այսօր հայտնել է, որ Արարատ Աղաբեկյանը մասնակցել է 2020-ի պատերազմին, իսկ նոյեմբերի 9-ից հետո նրա և եղբոր տները հանձնվել են թշնամուն։

«Արարատը պատերազմից հետո առողջական խնդիրներ է ձեռք բերել և հատկապես վերջին օրերին տանը պառկած՝ բուժումներ է ստացել։ Առավոտյան խոսում էի Շուռնուխի գյուղապետ Հակոբի հետ, ասում է՝ գիշերը մի խումբ ոստիկաններ մտել են Արարատի տուն և նրան տարել անհայտ ուղղությամբ՝ թեպետ չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Հակոբն սպասում է, որ իրեն էլ կձերբակալեն, քանի որ սկզբունքորեն չի ընդունում Նիկոլ Փաշինյանին։ Արարատն ու Հակոբն ընդունված են սյունեցիների կողմից, նրանց խոսքը կարևոր է տեղացիների համար։ Ահա թե ինչու են չեզոքացվում Սյունիքի իրական հեղինակությունները, մարդիկ, ովքեր զենքը ձեռքին կռվեցին թշնամու դեմ, այսօր էլ չեն փախչում Սյունիքից, այլ պահում են հայրենիքի այդ հատվածը»,- նշել է Նաիրի Հոխիկյանը: 
Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica