close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում Էրդողանին Մենդերեսի ճակատագիրն են կանխորոշել. Էրդողանն արձագանքել է

Տարածաշրջան

22 Ապրիլի 2021, 15:02
 Թուրքիայում Էրդողանին Մենդերեսի ճակատագիրն են կանխորոշել. Էրդողանն արձագանքել է

Թուրքիայի քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Էնգին Ալթայը երեկ հարցազրույցներից մեկում Էրդողանին համեմատել է 1960 թ. ռազմական հեղաշրջումով իշխանությունից հեռացված ու մահապատժի ենթարկված վարչապետ Ադնան Մենդերեսի հետ։

«Հանրապետության պատմության մեջ ամենամեծ սխալը Մենդերեսի մահապատիժն է: Սա ամենամեծ հարվածն էր թուրքական ժողովրդավարությանը, բայց Մենդերեսը նույնպես մեծ ուշադրություն էր դարձնում կրոնական նկրտումներին և զիջումներ կատարում դրանց: Այն աստիճանի, որ ինչ-որ պահի ստիպված էր օրենք հրապարակել Աթաթուրքի հիշատակը պաշտպանելու համար: Հուսով եմ, որ Էրդողանին չի սպառնում Մենդերեսի պես վախճանը»,– նշել է նա։

Ինչպես սպասվում էր, Թուրքիայում Ալթայի խոսքերը շատերն ընկալել են որպես  սպառնալիք: Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ անդրադարձել է դրանց. «Ինչ-որ մեկն ասել է, որ իմ ճակատագիրը կարող է նման լինել Մենդերեսի ճակատագրին: Մենք չենք վախենում մահից, ի տարբերություն ձեզ: Ստացվում է, որ դուք գո՞հ եք Մենդերեսի ճակատագրից: Դրանում (տապալման և մահապատժի) դուք եք մեղավոր: Հուլիսի 15-ին (2016 թ. հեղաշրջման փորձ) մենք դա տեսանք և թաղեցինք նրանց, ովքեր ցանկանում էին կրկնել այս պատմությունը: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հոգի մահը կճաշակի. ամեն ինչ վերջնական է: Եթե ձեր արժեքների մեջ նման բան չկա, ես այդ մասին չգիտեմ: Բայց դուք նույնպես մահվան համը կճաշակեք, իմացեք»։

Հիշեցնենք, որ 1960 թ. հեղաշրջումից հետո, բացի Մենդերեսից, կախաղան բարձրացվեցին նաև երկրի ԱԳ ու ֆինանսների նախարարները։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica