close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 881, մահվան՝ 29 նոր դեպք

Առողջապահություն

22 Ապրիլի 2021, 12:22
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 881, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 211 399-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3969 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 991 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4960-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 887 է, ընդհանուր առողջացածներինը՝ 191158, փաստացի բուժվողներինը՝ 15281 (մեկ օրում ավելացել է 505-ով): Մեկ օրում արվել է 4858 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 951500 թեստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica