close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով խրատ տվողներ. ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահ

Հասարակություն

22 Ապրիլի 2021, 09:02
 Ո՞ւր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով խրատ տվողներ. ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահ
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
 
«Թե բա վճռական չեք, ընդիմությունը չի գնում կտրուկ քայլերի, մենակ խոսում եք.... Այսօր մի պահ ոստիկանների հետ հերթական անհավասար մենամարտի ժամանակ (մենամարտում էինք մեկը երեքի դիմաց) մտածում էի,՝ լավ, բա ու՞ր են այդ (դուխով) տղաները, ինչու՞ պիտի ես ու իմ ընկերները միշտ լինենք առաջնագծում։ Մի՞թե այս հայրենիքը միայն մերն է։ Ո՞ւր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով տարբեր սենյակներից խրատ տվողներ։ Նայում եմ աջ, բերման են ենթարկում Աղասին, շրջվում եմ ձախ' Թաթուլն է մենամարտի բռնվել' վիրավոր ոտքով, ետևումս իմ սփյուռքահայ ընկերներն են' Ժիրայրը, Սևանը, Սանանը և մյուսները։ Դե, մեր երիտասարդականի ու ուսանողականի մասին չասեմ, ինքներդ գիտեք։ Մի պահ նահանջում եմ, որպեսզի շունչս տեղը բերեմ։ Մտնում եմ համացանց, ուղիղ եթերով Գերասիմ Վարդանյանը մարտի է բռնվել ոստիկանների հետ Արտաշատի խճուղում։ Հիշեցի մի երգ՝ 《Դե զարկեք, զարկեք, մինչև շունչ վերջին...》։ Նորից նետվեցինք մարտի, ոստիկանները նահանջեցին, մենք գրավեցինք փողոցը ։ Այո, դժվար է դաշնակցական լինելը, բայց պարտավորեցնող ու պայքարող։
 
Հ.Գ. Ախր մենք մեր հայրենիքը շատ ենք սիրում և իզուր չի, որ երդվելիս ասում ենք՝ « ... և եթե հարկ լինի՝ անգամ կյանքիս գնով» ։
 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica