close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանության՝ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից ազատված գնդապետը սպասում է նոր նշանակման․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Ապրիլի 2021, 08:55
 Ոստիկանության՝ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից ազատված գնդապետը սպասում է նոր նշանակման․ «Հրապարակ»

«Ապրիլի 20-ին կադրային փոփոխություններ տեղի ունեցան Սյունիքի ոստիկանությունում։ Աշխատանքից ազատվեցին Սյունիքի ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։ Նույն օրը նշանակումներ եղան։ Ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվեց կադրերի ռեզերվ։

Երեկ Հակոբյանին հարցրինք՝ կապ տեսնո՞ւմ է իր ազատման և մարզում ծավալված դեպքերի միջև, գուցե ինքը լավ չէ՞ր կատարում իր պարտականությունները կամ ժողովրդի նկատմամբ ճնշում չէր գործադրում, ուստի ազատեցին։ Նա նախ ասաց, որ Սյունիքի իրադարձություններից տեղյակ չէ, ապա նշեց, որ կապ չի տեսնում, իսկ իր պաշտոնանկությունը պետք է դիտարկել ոստիկանությունում պարբերաբար ընթացող փոփոխությունների համատեքստում։ «Բայց Դուք չտեղափոխվեցիք այլ պաշտոնի, ռեզերվում հայտնվեցիք»։ Հակոբյանն ասաց, որ կարծում է՝ շուտով նոր պաշտոնի կնշանակվի, բայց չի ասի, թե ինչ պաշտոնի։ Պաշտոնական առաջա՞րկ է եղել, թե՞ Ձեր ենթադրությունների հիման վրա եք ասում։ «Կներեք, բայց ես 10 ամսից ավել ընտանիքիս չեմ տեսել, այսօր վերադարձել եմ Երևան, առավոտից իրենց հետ եմ և ոչ մի բանից տեղյակ չեմ»։

Հետաքրքրվեցինք՝ պատերազմից հետո Սյունիքում ոստիկանությունն էլի՞ է բախվել նման իրավիճակների, երբ շարքային քաղաքացիները դիմադրություն են ցույց տալիս իշխանություններին, ամիսներ առաջ խոչընդոտվեց Փաշինյանի այցը, գուցե դրանո՞վ էր պայմանավորված իր պաշտոնանկությունը։ «Քաղաքականության, քաղաքացիների  կարծիքների հետ կապված ես ոչ մի կարծիք չունեմ, ինչ վերաբերում է իմ ազատմանը, կրկնում եմ․ հուսով եմ՝ կրկին կնշանակվեմ։ Ես աշխատել եմ օրենքով սահմանված կարգով, կներեք, այլ հարցերի չեմ պատասխանի»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica