close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարական ամառանոցների մոտից բերման ենթարկեցին Փաշինյանի ճանապարհը փակած ՀՅԴ անդամների

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 22:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարական ամառանոցների մոտից բերման ենթարկեցին Փաշինյանի ճանապարհը փակած ՀՅԴ անդամների

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկից, որտեղ գտնվում են կառավարական ամառանոցները, ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ մի քանի անդամների՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք, այլ քաղաքացիների հետ, բողոքի ակցիայով դիմավորում էին Սյունիքից վերադարձող Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկանները հրհրոց և քաշքշուկ սկսեցին՝ քաղաքացիներին հեռացնելով փողոցի երթևեկելի մասից, ապա սկսեցին բերման ենթարկել նրանց։

Այս պահին ՀՅԴ՝ բերման ենթարկված անդամները Ոստիկանության Կենտրոնի, Կոմիտասի և Մալաթիայի բաժանմունքներում են։

Նշենք, որ ՀՅԴ անդամները Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորել են նաև Արտաշատի հատվածում։ Այնտեղից ևս բերման ենթարկվածներ կան։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica