close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճանը չի՛ անցնելու Արտաշատից․ Գերասիմ Վարդանյանին Արտաշատի ճանապարհից բերման ենթարկեցին

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 22:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճանը չի՛ անցնելու Արտաշատից․ Գերասիմ Վարդանյանին Արտաշատի ճանապարհից բերման ենթարկեցին

ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին Արտաշատի ճանապարհից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Գերասիմ Վարդանյանը, դաշնակցական այլ ցուցարարների հետ փակել էր Սյունիքից վերադարձող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։

«Դավաճանը չի՛ անցնելու Արտաշատից, Նիկոլը չի անցնելու Արտաշատից»,-հայտարարեց նա ոստիկանների քաշքշոցի ընթացքում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի և Կապան ուղեկցվեց բնակիչների հայհոյանքներով, իսկ Քաջարան նրան ընդհանրապես չթողեցին մտնել։ Կապանում Փաշինյանը երկար փակ հանդիպում անցկացրեց։

Մանրամասն՝ տեսանյութում․


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica