close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ու՞ր են «կտրուկ գործողությունների» սիրահարները

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 22:24
 Ու՞ր են «կտրուկ գործողությունների» սիրահարները

Այսօր երեկոյան հայտարարվեց, որ Սյունիքի մարզում խայտառակված գերագույն  գլխավոր  հայրենավաճառին պատրաստվում են «ըստ պատշաճի» դիմավորել նաև Արարատի մարզի քաղաքներում, Երևան մտնելիս և կառավարական ամառանոցների մուտքի մոտ:

Պարզվեց՝ այդ հայտարարությանն արձագանքել են միայն ոչ մեծ թվով արժանապատիվ քաղաքացիներ, որոնց հանդեպ հենց այս պահին ամենադաժան կերպով բռնություններ են կիրառում և բերման ենթարկում՝ չխնայելով անգամ կանանց ու աղջիկներին:

Հարց. ու՞ր են կտրուկ գործողությունների սիրահարները, ո՞ւր են գրասենյակային հեղափոխականները, ովքեր առիթը բաց չեն թողնում մեղադրելու ընդդիմությանը՝ կտրուկ գործողությունների չգնալու մեջ: Թե՞ վերջիններս այսպիսի ակցիաները մանր բաներ են համարում, որն ինքնին շատ սխալ մոտեցում է. հենց այսպիսի իրավիճակներն են նաև նպաստելու դավաճանի հեռացմանը:

Հ.Գ. Վերոնշյալն, իհարկե, չի վերաբերում բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողացել ներկայանալ բողոքի ակցիայի վայրեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica