close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարտության սիմվոլը համառորեն չի ուզում հաշտվել իրականության հետ․ Գեղամ Նազարյան

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 22:14
 Պարտության սիմվոլը համառորեն չի ուզում հաշտվել իրականության հետ․ Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը գրում է.

«Նիկոլը՝ պարտության սիմվոլը չհասկացավ, որ այսօր իրեն մերժեց ոչ թե Սյունիքի այս կամ այն համայնքապետը, պաշտոնյան, գործարարը, այլ սյունեցին։

Պարտության սիմվոլը համառորեն չի ուզում հաշտվել իրականության հետ եւ խոստովանել, որ աշխարհի աչքի առաջ իրեն ամենակոպիտ ձեւով մերժեց հենց սյունեցին։ Եւ հիմա, երբ հրահանգում է ուժ կիրառել, պատժել, չի հասկանում, որ իրեն ամենահիմար վիճակի մեջ է դնում։

Պարտության սիմվոլ, ուզում ես հրահանգի ձերբակալել, կալանավորել բոլոր սյունեցիներին, վայոցձորցիներին, տավուշցիներին, միեւնույնն է դա քեզ չի փրկելու։ Դու պարտվել ես հայ ազգից եւ եթե վայրկյան առաջ ուշքի չգաս, չհաշտվես իրականության հետ, ապա շատ շուտով Լեւոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկը քեզ համար անհաս երազանքի է վերածվելու։ Միաժամանակ ուզում եմ նաեւ շեշտել, որ եթե վաղը երեւանցիները, գյումրեցիները, վանաձորցիները դուրս չգան փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին, ապա վաղը մենք նրանց մենակ կթողենք թուրքի դեմ կռվում, դրանից բխող ամենածանր հետեւանքներով»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica