close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործունեությունս շարունակելու եմ գործադիրում. «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Մկրտչյան

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 22:06
 Գործունեությունս շարունակելու եմ գործադիրում. «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Մկրտչյան

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Միաժամանակ հայտնում եմ, որ գործունեությունս շարունակելու եմ գործադիրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

սույնով տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Միաժամանակ հայտնում եմ, որ գործունեությունս շարունակելու եմ գործադիրում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար։ Պատգամավորական գործունեությանս ընթացքում փորձել եմ հնարավորինս հասանելի լինել քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները և գտնել լուծումներ։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրն ունի բոլորիս աջակցության և հոգածության կարիքը, ուստի սիրենք միմյանց, ներողամիտ լինենք և համատեղ ջանքերով գործենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- գրել է նա։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը մանդատը վայր է դրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica