close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 18:45
 Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»: ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:

Արցախի ղեկավարին պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:

Կայքի աղբյուրներն ասել են, որ Արայիկ Հարությունյանը ֆինանսական կախվածության մեջ է Հայաստանի իշխանություններից։ Խոսքը բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է, թերեւս դա է պատճառը նման հնազանդության:

NEWS.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, որը հրաժարվեց մեկնաբանել այդ տեղեկությունը։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica