close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսաձայնագրությունն առերեւույթ պարունակում է ՔՕ 332-րդ հոդվածի հատկանիշներ. Մակինյանը՝ Փաշինյանի հրահանգների մասին

Հասարակություն

21 Ապրիլի 2021, 18:42
 Տեսաձայնագրությունն առերեւույթ պարունակում է ՔՕ 332-րդ հոդվածի հատկանիշներ. Մակինյանը՝ Փաշինյանի հրահանգների մասին

Այս տեսաձայնագրությունն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտել) հատկանիշներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ուժայինների ղեկավարներին հրահանգներ տալուն։

«Այս տեսաձայնագրությունն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտել) հատկանիշներ։

Փաշինյանը, չունենալով որեւէ լիազորություն միջամտելու որեւէ քրեական գործի,  «հսկող դատախազի» կարգավիճահում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, հետաքրքրվում թե ինչ գործողություններ են կատարվել եւ հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։

Այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։

Հ.Գ. Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը եւ քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին։

Հ.Գ.1. Աննա Վարդապետյանին այս գործով քանի՞ նամակ է ուղարկվելու»,- գրել է նա։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica