close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անդաստիարակ, հակազգային տեսակն ինչպե՞ս եկավ, դարձավ մեր կյանքի տերն ու փլուզեց մեր երկիրը. Արտաշես Շահբազյան

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 17:19
 Անդաստիարակ, հակազգային տեսակն ինչպե՞ս եկավ, դարձավ մեր կյանքի տերն ու փլուզեց մեր երկիրը. Արտաշես Շահբազյան

Մեր մերժված, բանտված, արտաքսված մշակույթը չի՛ դարձել այսօր մեր ժողովրդի սեփականությունը, խոսքը Լևոն Շանթի, Մուշեղ Իշխանի, Համաստեղի, Օշականի և այլոց մասին է, մի մշակույթ, որն ինքնին բացում է մեզ համար մի կարևոր ժամանակաշրջան, ի մասնավորի՝ արևմտահայ կյանքը. իր ելույթում նշեց «Դրօշակի» խմբագիր, Համազգայինի խորհրդի անդամ, արձակագիր Արտաշես Շահբազյանը  Մուշեղ Իշխանին նվիրված գիտաժողովի զեկույցների շնորհանդեսի ժամանակ:  

Հիշեցնենք՝ Համազգային հայ կրթամշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նվիրված գիտաժողովի զեկույցների շնորհանդեսը։ 

«Մեզ համար 19-րդ դարի երկրորդ կեսը և 20-րդ դարի սկիզբը պատմական շրջափուլ է, անկյունադարձային ժամանակահատված: Եկավ Խորհրդային Միությունը, դրեց երկաթե դարպասները, ասաց՝ կռիվ, կոնֆլիկտ, ամեն ինչ վերջացավ, և այդպես պահեց 70 տարի: Բայց եթե 700 տարի էլ պահեր, միևնույն է, այդ ամենը նորից վերադառնալու էր, քանզի պատմությունը, որն արհեստականորեն էր ընդհատվել, նորից պետք է զարգանար»,- նշեց Արտաշես Շահբազյանը:

Ըստ բանախոսի՝ այս ճանաչողությունը մեզ համար նաև մշակութային, ազգային քաղաքականության խնդիր է։ «Բոլորիս մտքում այսօրվա դառը իրականությունն է, և գուցե տասնամյակներ փորփրելու ենք և փնտրելու այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այսպես եղավ, գուցե նաև էսպես եղավ, որովհետև մենք մանկապարտեզից, դպրոցից պետականորեն չդրեցինք ազգային դաստիարակության խնդիրը: Սերնդի անդաստիարակ, հակազգային տեսակն ինչպե՞ս եկավ, դարձավ մեր կյանքի տերն ու փլուզեց մեր երկիրը, մեր իրականությունը, մեր երազները, մեր հեռանկարները»,- նշեց Արտաշես Շահբազյանը:

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica