close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100 տարի առաջ տեղի ունեցածը ավելի վատ սցենարով կրկնվեց 2020-ին․ Յուրի Սուվարյան

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 16:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100 տարի առաջ տեղի ունեցածը ավելի վատ սցենարով կրկնվեց 2020-ին․ Յուրի Սուվարյան

Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, ավելի վատ սցենարով կրկնվեց հիմա՝ 2020-ին, ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակակագիտական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնած՝ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» կլոր սեղան-քննարկմանը։

«Մեր խնդիրը պիտի լինի այն, որ մտածենք, թե որն է պատճառը, որ անընդհատ ցեղասպանական այս քաղաքականությունը շարունակական է դառնում հայ ժողովրդի հանդեպ, անընդհատ կրում ենք լուրջ կորուստներ։ Ինչպիսի՞ դասեր պետք է քաղենք պատմությունից, որ չենք քաղում, որտե՞ղ է մեր մեղքը։ Անշուշտ, մեր հակառակորդը ահավոր դաժան է, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է գտնենք բանալին՝ մեր շահերը պաշտպանելու հնարավորությունը»,-ասաց Յուրի Սուվարյանը։

Նա նշեց, որ առաջին  դատողությունը, որ կարելի է մեր պետականության հաճախակի կորուստներից անել, իսկ մենք 4 անգամ արդեն կորցրել ենք պետություն, այն է, որ  ինչ-որ մի շեղում կա մեր ժողովրդի քաղաքակրթական մակարդակի, որը շատ բարձր է՝ մենք բավական մեծ ներդրում ունենք գիտության, մշակույթի զարգացման տարբեր ասպարեզներում, և մեր՝ պետական կառավարման կարողությունների մակարդակի միջև։

«Ահա մեր ժողովուրդը, որը համաշխարհային քաղաքակրթական միջին մակարդակից ոչ միայն ցածր չէ, այլև նույնիսկ բարձր է, ու հանկարծ հաճախ է կորցնում պետականությունը և նաև ենթարկվում հայրենազրկման, ցեղասպանության։ Երևի սրա պատճառներից մեկն այն պետք է համարել, որ, անշուշտ մեր հակառակորդների դաժանությունը չեմ մոռանում, բայց մեր լուծելի խնդիրը պետք է համարել, որ մեր ժողովրդի քաղաքագիտական, պետական կառավարման կարևորության գիտակցման, կազմակերպվածության մակարդակի առումով մենք զիջում ենք ոչ միայն մեր իսկ քաղաքակրթական մակարդակին, այլև գուցե համաշխարհային նորմատիվներին»,-ասաց նա։

Այլապես ինչո՞ւ պիտի մենք չկարողանանք ճիշտ կռահել աշխարհաքաղաքական ռիսկերը, նախապատրաստվել դրանց հաղթահարելու համար, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի կարողանանք մեր անկախությունը և մեր ժողովրդի ժողովրդի շահերն ու անվտանգությունը պաշտպանել՝ հարցադրում արեց ակադեմիկոսը։

Եվ այստեղից, ըստ նրա, խնդիր է ծագում, որ մենք բոլորս՝ մտավորականությունը, քաղաքագետները, պատմաբանները և այլն, իրոք շատ աշխատեն թե՛ մեր ժողովրդի հետ, թե՛ նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ այն նպատակով, որ մեր քաղաքագիտական մտքի, պետական կառավարման կարողությունների աստիճանը ևս այն աստիճան բարձրացվի, որ գոնե հավասարվի մեր քաղաքակրթական մակարդակին, էլ չասած, որ գերազանցի դրան։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica