close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում կկազմակերպվի «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովը

Հասարակություն

21 Ապրիլի 2021, 14:25
 Երևանում կկազմակերպվի «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովը

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ սույն թվականի ապրիլի 23-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցի «Panoramic Hall» սրահում կկազմակերպի գիտակիրառական խորհրդաժողով՝ «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում իրողություններ և ռիսկեր» թեմայով։

Կազմակերպիչների կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «2020 թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության դերակատարությունը։ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերհանելու այն ռիսկերը և հեռանկարները, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև։
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ապրիլի 23-ին ժամը 09:30-ից կազմակերպում է «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովը, որի ընթացքում զեկուցողները կներկայացնեն Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությունները (աշխարհաքաղաքականություն, ռազմական և դիվանագիտական ասպեկտներ, ժողովրդագրություն և այլն)»։

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

09:00-10:00 Գրանցում
10:00 – 10:10 
Բացման խոսք

ԲԱԺԻՆ 1-ԻՆ (10:10-11:30)
Ռուբեն Մելքոնյան – Հայաստան֊Թուրքիա սահմանային հարցերպատմություն և հնարավոր հեռանկար
Վարուժան Գեղամյան – Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը Հարավային Կովկասի և Հայաստանի հանդեպ
Էդգար Էլբակյան – ԹուրքիանԱդրբեջանը և հայադրբեջանական հակամարտությունը
Կարեն Իգիթյան – Թուրքիայի Զինված Ուժերը և Հայաստանը
Հարց ու պատասխան (11:30-12:00)

Սուրճի ընդմիջում (12:00-12:15)

ԲԱԺԻՆ 2-ՐԴ (12:15-13:35)
Հրանտ Միքայելյան – Թուրքիայի ժողովրդագրական քաղաքականությունը և Հարավային Կովկասը
Վարդան Ոսկանյան – ԹուրքիաԻրան մրցակցությունը Հարավային Կովկասում
Սերգեյ Մելքոնյան – Թուրքիսրայելական հարաբերությունները և Հարավային Կովկասը
Ջոնի Մելիքյան – ԹուրքիաՎրաստան հարաբերությունների ապագան
Հարց ու պատասխան (13:35-14:00)

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica