close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ Բայդենին

Սփյուռքի ձայնը

21 Ապրիլի 2021, 12:05
 «Պարո՛ն նախագահ, այժմ Ձեր ուժերի սահմանում է տասնամյակների ժխտումն ուղղելը». Ադամ Շիֆի բաց նամակը՝ Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը` կոչ անելով հստակ և միանշանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականի ելույթը ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Պարո՛ն նախագահ, մի քանի օրից ողջ աշխարհը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սկսվելու 106-րդ տարելիցը. 1,5 մլն հայ է  տեղահանվել և սպանվել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Ձեր ուժերի սահմանում է ուղղել տասնամյակների ժխտումը և, այդպես վարվելով, իմաստ հաղորդել Ձեր հայտարարությանը, որով հանդես եք եկել անցյալ տարի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:

Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր հանձնառության մասին:

Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժամանակում ամերիկացի դիվանագետների կողմից:  Ցեղասպանությունը վերապրածների հարյուրհազարավոր ամերիկահայ ժառանգների` երեխաների, թոռների ու ծոռների անունից կոչ եմ անում Ձեզ՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, որովհետև դա անցյալի խնդիր չէ, այլ ներկայի: Նման վտանգ կա այսօր Արցախում, որտեղ Թուրքիայի հորդորով Ադրբեջանը պատերազմ է նախաձեռնել հայերի դեմ` փորձելով մեկ այլ հնարավոր ցեղասպանություն իրականացնել»,- շեշտել է Շիֆը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica