close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալե՛ն, իսկ ինչո՞ւ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել․ Գագիկ Համբարյան

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 10:10
 Ալե՛ն, իսկ ինչո՞ւ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել (լուսանկար)
ԱԺ փոխխոսնակ և դավաճան Նիկոլին սպասարկող Ալենն իր ֆեյսբուքյան էջում նույն "վայրից" 5 հատ լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ իրենց ֆյուրեր՝ազգադավ Նիկոլի հետ եղել են Շուռնուխի մի քանի տներում և գյուղամիջում...
Ալենի բոլոր հրապարակած լուսանկարները նույն տանն են արված, իսկ գյուղամիջից ընդհանրապես նրակներ չի հրապարակվել...
Այսպիսով, Ալենն ընդամենը մեկ տանն արված լուսանկարները հրապարակելով և այլ ապացույց չբերելով, որ այլ տներում էլ են եղել, ինչպես նաև որևէ լուսանկար չհրապարակելով գյուղամիջից հաստատում է "Հրապարակ"-ի այն տեղեկությունները, որ բացի այդ մեկ շուռնուխցու տնից, որի տանն էլ, ենթադրաբար, այս լուսանկարներն արվել են և շատ սառն է ընդունելության արժանացրել վարչապետի աթոռը զբաղեցնողին ու որից հետո դավաճանը շատ արագ հեռացել է, այլ շուռնուխցիների տներում սա չի եղել...Իսկ երբ մարդիկ հավաքվել են գյուղամիջում, անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակnները ձեռքին Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։ Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել...
Հավելեմ, որ դավաճան Նիկոլին և սրա շքախմբին չի ընդունել նաև Շուռնուխի գյուղապետը...
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica