close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու». «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

21 Ապրիլի 2021, 08:42
 Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի որ տարբեր հարցումներ ցույց են տվել, որ ՀՀ-ում քաղաքականապես չկողմնորոշված որոշ զանգված թեքվում է դեպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, իշխանությունը որոշել է ոչնչացնել նրանց ձայները:

Լուրեր են պտտվում այն մասին, որ պատերազմից հետո Արցախի սոցիալական հարցերի նախարար դարձած Մանե Թանդիլյանին իշխանությունները որոշել են բերել, դարձնել «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության լիդեր: Նպատակն այն է, որ նախկին ԼՀԿ-ականը կարողանա Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի ձայներից պոկել:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը պատգամավոր է դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, այնուհետեւ հրաժարվեց պատգամավորի մանդատից արտերկրում բուժման գնալու նպատակով:

Իսկ 2020 սեպտեմբերից սկսված պատերազմից հետո Թանդիլյանը կրկին աշխատելու հայտ ներկայացրեց եւ նշանակվեց Արցախի սոցապնախարար` մինչ այդ հայտարարելով. «Պատերազմի ավարտից հետո այցելեցի Արցախ: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս եւ տեղափոխվում ապրելու Արցախ: Պարզապես ապրելու… Արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը` ապրել եւ ապրեցնել Արցախը հայերեն»: Բայց այս խոսքերից հետո կարծես թե Թանդիլյանը էլի զղջացել է եւ Արցախն ապրեցնելու փոխարեն որոշել է «ապրեցնել» «Իմ քայլին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica