close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին. «Իրավունք»

Մամուլի տեսություն

21 Ապրիլի 2021, 08:08
 «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին. «Իրավունք»

«Դեռևս վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փո­խել՝ ժամկետը կրճատել, ու գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ՝ 3-ամսյա ծառայություն: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ցանկացած գա­ղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվակների վրա:

- Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ, որ առանց վտանգելու երկ­րի անվտանգությունը, այսօր կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ: Գայթակ­ղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լի­նելու իրականացնել, բայց մենք գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրա­նից: Նա չի խորշել նախընտրական շրջա­նում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել: Ես դա դիտարկում եմ որպես էժանագին քայլ: Փորձելով դիվիդենտներ քաղել նախընտրական փու­լում՝ նա այդ խոստումն է տալիս, որը չի կարող իրականացնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica