close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեդան, Մական, Անին... մեր ավերված մանկությունը. շուշեցի աղջկա հուզիչ գրառումը

Արցախ

20 Ապրիլի 2021, 23:29
 Սեդան, Մական, Անին... մեր ավերված մանկությունը. շուշեցի աղջկա հուզիչ գրառումը
Ծնունդով Շուշիից Թամար Սիմոնյանը գրում է.
 
«Այս շենքում անցել են իմ կյանքի ամենուրախ և անհոգ տարիները։
 
Մեր բակում բոլորս հավասար էինք, բոլորս կիսվում էինք մեր ունեցած քաղցրավենիքով կամ խաղալիքով, բոլորի անուներն ու դեմքերը հիշում եմ ՝ Ռուզանը, Սյուզին, Սեդան, Մական, Գենան, Անին, Մարթան, Լիլիթը, Դավիթը, Վրեժը, Նարինեն, Դինան, Իրինան, Հայասերը, Կիմը, Տիգրանը։
 
Այս տեսանյութում ավիրում են մեր շենքը, մի քանի անգամ նայել եմ, երևի մտածում եք մազոխիստ եմ ու ինձ տանջում եմ, կամ արտասվել եմ, բղավել կամ անիծել ինչ-որ մեկին՝ իմ մանկությունն ավիրելու համար։
 
Իսկ ինձ մոտ բթացած ցավ է ու զգացմունքների դեֆիցիտ՝ այլևս ոչինչ չեմ զգում ու հենց դրանից վախենում եմ։
 
«Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է», «Շուշին հայկական չէր», «Շուշին պե՞տք էր մեզ, դժբախտ ու դժգույն քաղաք էր», «Զոհերի քանակը 4000 է՝ +-50»․․․․․․․
 
Մոռանա՞լ այս ամենը, համարել, որ օրը կգա կներե՞նք, ամեն ինչ կմոռացվի՞, դուք չգիտեմ, ես երբեք!!!
 
Պատասխան են տալու բոլորը, ովքեր իրենց սխալ քայլով, սխալ արտահայտությամբ ու անգամ սխալ լռելու պատճառով՝ վիրավորել են թեկուզ մեկ մարդու ով կորցրել է իր որդուն, իր հայրենիքը, իր ծննդավայրը․․․․
 
Ատում եմ խղճահարության բոլոր դրսևորումները ու ուզում եմ որպեսզի ոչ մի արցախահայի դուր չգա խղճահարություն ասված զզվելի երևույթը, գիտեմ դժվար է, համարյա անհնար, բայց ուզում եմ, որ մեջքներս ուղիղ ու գլուխներս բարձր պահենք, անկախ թե որ մի թուրքն է փորձում ձեզ վիրավորել՝ ներսի թե դրսի։
 
Հ․Գ․ խնդրում եմ վա՜յ-վու՜յ բացականչություններ չանել, լացկան դեմքեր չդնել մեկնաբանություններում, երբ ինձ տեսնում եք ու հարցնում եք Տոմ դու որտեղից էիր՞, պատասխանը լսելուց հետո չասել՝ վա՜յ, ափսոս։
 
Հա թող շենքերը քանդեն, ավիրեն, եկեղեցիները քանդեն, ես համոզված եմ որ վերադառնալու եմ իմ Շուշի՝ հողն ու օդն էլ հո չե՞ն ավիրելու։
 
ԻՄ ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՇԻՆ»։
 
 
 
 
Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica