close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը. կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է Բայդենին

Աշխարհ

20 Ապրիլի 2021, 22:13
 Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը. կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով կատարել նախկինում տված խոստումը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ 

«Պարոն Նախագահ,

ընդամենը հինգ օր հետո աշխարհը կնշի Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը. 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների սպանության և տեղահանման գործընթացը: Դա կլինի Ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը և Ձեր առաջին հնարավորությունը` հետևելու ցեղասպանությունը ճանաչելու ձեր խոստմանը: Հարյուր հազարավոր ամերիկահայերի ցեղասպանություն վերապրած երեխաների ու թոռների ու ծոռների անունից ես խնդրում եմ Ձեզ.
Իրականացրե՛ք Ձեր խոստումը, ճանաչե՛ք Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Շիֆը:

Ցեղասպանությունն անցյալի խնդիր չէ, այն այսօրվա խնդիր է: Եվ դա վտանգ է այսօր Արցախում, որտեղ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին հայերի դեմ պատերազմ սանձազերծելուն՝ սպառնալով հերթական հնարավոր ցեղասպանությամբ:Ցեղասպանության ժխտումը հայհոյանք է, իսկ Էլի Վիզելի խոսքերով՝ «կրկնակի սպանություն» է: 

Մենք չպետք է դիմենք կիսաճշմարտությունների. 1.5 միլիոն հայերի սպանությունը վայրագություն էր, իհարկե, ճիշտ է, բայց ավելին էր: Մի ժողովուրդ և մշակույթ ոչնչացնելու ձգտումը այլ տեսակի չարիք է, և միայն Ռաֆայել Լեմկինի տված «ցեղասպանություն» եզրույթն է, որ այս դեպքում պետք է նկարագրի այդ չարիքը, ասում է Շիֆը և հավելում. 

«Միլիոնավոր հայեր Երևանում և ամբողջ աշխարհում, իմ տասնյակ հազարավոր ընտրողներ, պարոն Նախագահ, այս շաբաթվա վերջին կփնտրեն Ձեզ՝ տեսնելու արդյոք կմիանա՞ք Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, Վատիկանի առաջնորդներին և ԱՄՆ 49 նահանգին:

Իմ խորին ցանկությունն է, որ Դուք բարձրաձայնեք ճշմարտությունը իր ողջ սարսափով և ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»:

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica