close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն. պաշտոնեական կեղծիք, հողամասերի ինքնակամ զավթում, դրամանենգություն

Հասարակություն

20 Ապրիլի 2021, 15:45
 Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն. պաշտոնեական կեղծիք, հողամասերի ինքնակամ զավթում, դրամանենգություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունիցհայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու` 10, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 3-ական, կաշառակերության, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ծեծի, սուտ մատնության և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica