close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ մինչև հիմա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ–ում

Քաղաքական

20 Ապրիլի 2021, 14:51
 Ինչո՞ւ մինչև հիմա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ–ում

Այսօր՝ ապրիլի 20-ին, Ստրասբուրգում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի գերակայությունները, որի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է հետևողականորեն Վեհաժողովի գերակա թեմա դառնում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը, մինչդեռ հայ ռազմագերիների ազատումը, Ադրբեջանի քաղաքական էլիտայի արմենաֆոբ հայտարարությունները, Ադրբեջանում հայկական զինուժի ռազմավարի ամոթալի ցուցահանդեսի բացումը չեն արժանանում միջազգային հանրության հստակ գնահատականին:

Իր ելույթում Զոհրաբյանը, խոսելով Բաքվում բացված հայ ռազմատեխնիկայի ցուցահանդեսի մասին,դա որակել է որպես սովորական ֆաշիզմ։

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին՝ գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը եւ օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։

Ստորեւ ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները և ռազմավարությունը:

Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը և մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է:

Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի Խորհուրդը, որը, կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը և պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիևը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով:

Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է:

Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:

Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետև ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական և հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica