close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան դատապարտել է Սաուդյան Արաբիային թուրքական ապրանքները բոյկոտելու համար

Տարածաշրջան

20 Ապրիլի 2021, 13:15
 Թուրքիան դատապարտել է Սաուդյան Արաբիային թուրքական ապրանքները բոյկոտելու համար

Թուրքիան ապրիլի 19-ին դատապարտել է Սաուդյան Արաբիային թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտի համար: Իր հերթին, Սաուդյան Արաբիայի առևտրի նախարար Մասիդ բեն Աբդուլլահ ալ Քասաբին երեք նամակ է ուղարկել, որում մտահոգություն է հայտնում թուրքական ապրանքների և ընկերությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի կապակցությամբ՝ շեշտելով էմբարգոյի ռեժիմի աստիճանական ավարտը. հաղորդում է Haber7-ը:

Սաուդյան Արաբիայի առևտրային սահմանափակումները բուռն քննարկումների առիթ են տվել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Մաքսակետերում կանգնեցված առաքումների հետ կապված՝ Սաուդյան Արաբիայի արտաքին առևտրի գրասենյակը պահանջել է արագացնել արտահանման գործընթացները:

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը գնահատել է համակարգված սահմանափակող միջոցառումների քաղաքականության արդյունքները, որոնք Սաուդյան Արաբիան կիրառում է թուրքական ապրանքների դեմ 2020-ի հոկտեմբերից, և Անկարայի ձեռնարկած քայլերն այդ շրջափակման դեմ: Փեքջանը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան 2020 թվականի նոյեմբերի 15-ից դադարեցրել է Թուրքիայից կարմիր, սպիտակ մսի և սննդամթերքի, ձվի, մեղրի, կաթի և կաթնային խառնուրդների ներմուծումը:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը հոկտեմբերի 3-ին կոչ էր արել բոյկոտել «ամեն թուրքական ապրանքը», ներառյալ՝ ներմուծումն այդ երկրից, ինչպես նաև դադարեցնել դրա հետ կապը ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում՝ շեշտելով որ սա «յուրաքանչյուր սաուդցու պարտականությունն է»: Բոյկոտի կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, որ Պարսից ծոցի որոշ երկրներ «թիրախավորում են» Թուրքիան և «վարում քաղաքականություն, որը ապակայունացնում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica