close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները

Արցախ

20 Ապրիլի 2021, 11:04
 Արցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝մանրամասնելով, որ պատվաստումներն իրականացվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել կամ զանգահարել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ»,-իրազեկում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ բնակչության պատվաստումների գործընթացի վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica