close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծա­ռու­կյա­նի առա­ջար­կը մեծ աժի­ո­տաժ է առա­ջաց­րել. «Փաստ»

Մամուլի տեսություն

20 Ապրիլի 2021, 08:25
 Ծա­ռու­կյա­նի առա­ջար­կը մեծ աժի­ո­տաժ է առա­ջաց­րել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, անձամբ կազմել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, նախօրեին Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ և ներկայացրել ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին և երիտասարդներին: Հանդիպման ժամանակ մասնավորաբար խոսվել է ուսման վարձերի մասին, որն այսօր մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկն է: Ծառուկյանն ասել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է այնպիսի համակարգ, որը գործում է եվրոպական մի շարք երկրներում, երբ պետությունը պայմանագիր է կնքում ուսանողի հետ, ապահովում է վերջինիս կրթությունը, ապա և աշխատանքը, իսկ ուսանողն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում կմարի այդ պարտքը: Սա հնարավորություն կտա, որ սոցիալական վիճակի պատճառով որևէ մեկը չզրկվի կրթությունից, մյուս կողմից՝ մարդիկ ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր ձևակերպել ուսման վարձը վճարելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն ներկայիս ուսանողների ու նրանց ծնողների, այլև նրանց շրջանում, որոնց զավակները առաջիկա տարիներին ուսանող են դառնալու:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու։ Իսկ թե ինչ անակնկալներ` այս պահին հրաժարվում են բացել փակագծերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica