close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը. Արմեն Գեւորգյան

Հասարակություն

19 Ապրիլի 2021, 22:27
 Հայաստանում պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը. Արմեն Գեւորգյան

Հայաստանի համար նոր աշխարհքաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն ավելանալու են, իրենց բնույթով եւ մասշտաբով դառնալու են ավելի բարդ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է, որ մեր հաշվարկներում ու ձգտումներում գերակայեն բանականությունն եւ պրագմատիզմը։ Դրանք անհրաժեշտ են, որովհետեւ այսօր կայացվող բոլոր որոշումները՝ կապված Հարավային Կովկասում համագործակցության հարցերի հետ, կարող են կանխորոշել մեր ժողովրդի ճակատագիրը երկար տարիների կտրվածքով։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, երբ ստորագրվում էին հայտնի պայմանագրերը։

Ցավոք, տարածաշրջանային համագործակցության հարցերի վերաբերյալ դիսկուրսն այսօր կապված է բացառապես 44-օրյա պատերազմի արդյունքների հետ եւ պտտվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կարեւոր, բայց՝ սահմանափակ թեմայի շուրջ։ Հարցի նկատմամբ նման մոտեցումն ի սկզբանե վնասակար է։ Մենք պետք է առաջարկենք եւ խրախուսենք տարածաշրջանային համագործակցության՝ մեզ համար ավելի խորը եւ նպաստավոր օրակարգ․ օրինակ՝ խնդիր դնենք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։

Հայաստանի համար նոր աշխարհքաղաքական մարտահրավերներն ու հնարավորությունները ժամանակի ընթացքում միայն ավելանալու են, իրենց բնույթով եւ մասշտաբով դառնալու են ավելի բարդ։ Հետեւաբար, Հայաստանի համար սպասվող լուրջ տարածաշրջանային մարտահրավերների ու սպառնալիքների համատեքստում առաջին հերթին հարկավոր է լուծել իշխանության հարցը։ Հայաստանում պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի կայունացնել իրավիճակը, չեզոքացնել ագրեսիվության եւ անհանդուրժողականության աստիճանը, շատերին վերադարձնել ամենօրյա աշխատանքի ուղեծիր, սկսել ամրապնդել երկիրը եւ ապահովել ամուր խաղաղություն։ Իշխանություն, որը, հասկանալով իրավիճակի բոլոր բարդությունները, այնուամենայնիվ կփորձի գտնել արտաքին գործընկերների եւ հարեւանների հետ երկխոսության արժանապատիվ ճանապարհ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica