close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգայինի գրքերը՝ Աբովյանական օրերի բացմանը

Մշակույթ

19 Ապրիլի 2021, 20:46
 Համազգայինի գրքերը՝ Աբովյանական օրերի բացմանը

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօրվանից մեկնարկեցին աբովյանական օրերը։

Միջոցառմանը հրավիրված էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համազգայինի վերջին մեկ տարվա ընթացքում տպագրված գրքերից՝ Վարդգես Ահարոնյանի հեղինակած երեք գրքերը ( Հովհաննես Թումանյան. մարդը եւ բանաստեղծը, Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը, Րաֆֆիի կյանքը)։

Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն իր խոսքում կարեւորեց այս գրքերի տպագրությունը՝ հատկապես այն իմաստով, որ դրանք կարող են սկզբնաղբյուր հանդիսանալ պատմաբանների եւ բանասերների համար։  «Մեր օրերում, երբ ապրում ենք հայ ինքնության գոյապայքարի ժամանակներում՝ մեր մեծերը պատգամում են ամուր կանգնել հայրենի հողին՝ անվերապահ նվիրվելով Հայրենիքին»,- նշեց Ռուզան Առաքելյանը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica