close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ոստիկանությունից ազատելու՝ Արման Սարգսյանի հրամանը

Իրավունք

19 Ապրիլի 2021, 17:54
 Դատարանը անվավեր է ճանաչել Ալբերտ Ունուսյանին ոստիկանությունից ազատելու՝ Արման Սարգսյանի հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանության նախկին ծառայող Ալբերտ Ունուսյանին ծառայությունից ազատելու հրամանը։ Այս մասին Ունուսյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում. 

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա  ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Պատիվ ունեմ», - գրել է Ալբերտ Ունուսյանը։ 

 Հիշեցնենք՝ ինչպես նշում էր Ունուսյանն, իրեն ծառայությունից ազատվել էին իշխանության ընդդիմախոսներից մեկի ծննդյան օրը շնորհավորելու համար։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica