close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար նա այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն

Հասարակություն

19 Ապրիլի 2021, 17:24
 Երևանում Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար նա այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն

Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, նա այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն:

«Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica