close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն Ռուսաստանին հորդորել է զորքերը դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանից

Աշխարհ

19 Ապրիլի 2021, 17:41
 ԵՄ-ն Ռուսաստանին հորդորել է զորքերը դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանից

Եվրամիության կարծիքով՝ իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին շարունակում է մնալ ծայրաստիճան վտանգավոր, և Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել սահմանից: Այդ մասին երկուշաբթի հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների բանակցություններից առաջ հղած տեսաուղերձում:

«Մենք կքննարկենք իրավիճակը Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի սահմանից,- ասել է նա:- Մենք հրավիրել ենք Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբային, որպեսզի զեկուցի մեր նախարարներին Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին»։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և ՌԴ–ն զորքեր են տեղակայում երկու երկրների սահմանին։ ՆԱՏՕ–ն նույնպես զորքեր է մտցնում տարածաշրջան, սակայն ԵՄ–ն  այս դեպքում կոչ է անում միայն ՌԴ–ին՝ հետ քաշել զորքերը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica