close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիսային Կիպրոսի ՍԴ-ն արգելել է Ղուրանի դասընթացները, իսկ «նախագահը» խոստացել է շտկել ՍԴ-ի սխալը

Աշխարհ

19 Ապրիլի 2021, 14:56
 Հյուսիսային Կիպրոսի ՍԴ-ն արգելել է Ղուրանի դասընթացները, իսկ «նախագահը» խոստացել է շտկել ՍԴ-ի սխալը

Թուրքերի կողմից  զավթված Կիպրոսի հյուսիսային մասում ձևավորված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը ժամանակ հայտարարել է. «Ես շատ դժգոհ եմ կատարվածից: Մենք՝ մուսուլմաններս, պայքարում ենք այս հողում մեր հավատքի համար՝ սկսած 1571 թվականից (օսմանցիների կողմից Կիպրոսը բռնազավթելու տարուց): Երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, ինչպիսին է Ղուրանի դասընթացների փակումը: Իրավիճակն անմիջապես կշտկվի: Կրոնի ազատությունը սահմանադրական իրավունք է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Կիպրոսի Սահմանադրական դատարանը փաստացի որոշում էր կայացրել փակել Ղուրանի դասընթացները երկրում՝ հիմնավորմամբ, որ դրանք հակասում են աշխարհիկության սկզբունքին: Որոշմանը ծայրաստիճան բացասաբար են արձագանքել Թուրքիայի նախարարները, քաղաքական գործիչները և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ Թուրքիայի աշխարհիկ հատվածը ողջունել է ՍԴ-ի որոշումը։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica