close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին հայը հույսն աչքերին, մեռնելուց առաջ ցինիկի ժպիտի արանքից կլսի իր ականջը շոյող մշտական խոսքեր․ «սիրում էի քեզ, հպարտանում էի քեզանով և խոնարհվելու եմ հիշատակիդ առջև». Էդգար Ղազարյան

Քաղաքական

19 Ապրիլի 2021, 09:19
 Վերջին հայը հույսն աչքերին, մեռնելուց առաջ ցինիկի ժպիտի արանքից կլսի իր ականջը շոյող մշտական խոսքեր․ «սիրում էի քեզ, հպարտանում էի քեզանով և խոնարհվելու եմ հիշատակիդ առջև». Էդգար Ղազարյան

Վերջին հայը հույսն աչքերին, մեռնելուց առաջ ցինիկի ժպիտի արանքից կլսի իր ականջը շոյող մշտական խոսքեր․ «սիրում էի քեզ, հպարտանում էի քեզանով և խոնարհվելու եմ հիշատակիդ առջև»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Տնտեսությունն արդեն իսկ ծանր վիճակի հասցրած, իսկ առաջիկայում սպասվող վերջնական կործանումից, դրամի անվերահսկելի արժեզրկումից, քաղաքացիներին միլիարդավոր դոլարների վնասներ տալուց, տասնյակ հազարավոր գործարարների սնանկացնելուց, հազարավոր աշխատատեղեր փակելուց, մարդկանց խնայողությունները փոշիացնելուց, արտաքին պարտքն էլ ավելի մեծացնելուց, մի քանի ամսվա աշխատավարձերը չվճարելուց հետո, հայտնի ծաղրածուն կվերցնի իր սև բարձրախոսն ու հյուրախաղերով կշրջի ավիրված գյուղերով, կկանգնի դպրոցահասակ երեխաների ու մի քանի աղանդավոր կանանց առջև ու կասի, որ տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող որոշումները կայացրել ու իրականացրել են մագիստրոսի կոչում ունեցող փորձառու ու անփորձ փոխվարչապետները, գիտությունների թեկնածուի կոչումներ ունեցող նախարարներն ու փոխնախարարները, Կենտրոնական բանկի նախագահն ու փոխնախագահները, ԱԺ պատգամավորները և այլն։ Ինքը պարզապես եղել է մի քննարկման մոդերատոր։

Բոլոր որոշումները կայացվել են նրանց կողմից։ Կգտնվի մի «տնտեսագետ» նախկին պաշտոնյա, որ դա կվկայի ու կպահանջի իրավապահ մարմիններից հետաքննություն սկսել այս դահլիճում նստած բոլոր մադկանց ձերբակալելու և բանտ նստեցնելու համար՝ միայն մեկ հոգու իշխանությունը երկարաձգելու և մինչև վերջին հայը բոլորին կործանելու և ոչնչացնելու համար։

Վերջին հայը հույսն աչքերին, մեռնելուց առաջ ցինիկի ժպիտի արանքից կլսի իր ականջը շոյող մշտական խոսքեր․ «սիրում էի քեզ, հպարտանում էի քեզանով և խոնարհվելու եմ հիշատակիդ առջև»»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica