close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները․ Վահե Դավթյան

Քաղաքական

18 Ապրիլի 2021, 17:20
 Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Վրաստանի Նամախվանիի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին և նշում, որ դրանք կարևոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար: Գրառումը՝ ստորև․

«Վրաստանի դասը

Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն: Ավելին՝ դրանք առավել քան կարևոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար:

ՀԷԿ-ը կառուցվում է թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել է Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան: Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չի կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիայի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել նաև Մոսկվային, որը դեռևս սահմանափակվում է փորձագիտական կոշտ գնահատականներով:

Գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց են կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում են ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու առանձին դեպքերում՝ հակաթուրքական դրույթներ:

Պատահական չեն վերջին շրջանում թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում «հակաթուրքական հիսթերիայի» գեներացման մասին: Վերջերս էլ խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ: Հետևաբար, Նամախվանի ՀԷԿ-ն այլևս սոսկ տնտեսական նախագիծ չէ, այն ձեռք է բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից է:

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց կարևոր են նաև մեզ համար:

Դրանք ցույց են տալիս Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները:

Ոչ միայն հացիվ:

Այս ճշմարտության վրա է պետք կառուցել Հայաստանի ապագան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica