close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Խաղաղության» նախապատրաստված ժողովուրդը

Քաղաքական

17 Ապրիլի 2021, 12:23
 «Խաղաղության» նախապատրաստված ժողովուրդը
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.
 
«Հայաստանյան գործընթացների աղբյուրը 2018 թվականի իշխանափոխությունն է՝ իր աշխարհաքաղաքական գունավոր թղթապանակով: Արևմուտքը «շարժվում է» Արևելք, և Հայաստանը լինելով բախման սահմանին, չի կարող անմասն մնալ այդ գրոհից: Երկրում կուտակված խնդիրները վարպետորեն ծառայեցվեցին նախ Արցախի հարցը ելման դիրքից ցածր կետի բերելու, Հայաստանի և Արցախի դիմադրողականությունը կոտրելու, Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար: Շուրջ 30 տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը չկարողացան Հայաստանին և Արցախին ծնկի բերել պատերազմով, շրջափակմամբ, միջազգային ճնշումներով, նավթադոլարներով, սակայն 2018 թվականից հետո ստեղծված վիճակը նպաստավոր էր նոր միջամտությունների և տրանսֆորմացիաների համար: Հայաստանում իշխանության ղեկին հայտնված «անփորձ» երիտասարդները կապված չեն Արցախյան շարժման ու հաղթանակների հետ, ունեն հակառուսական կողմնորոշում, սնվում են ոչ ազգային աղբյուրներից, դավանում են խիստ ազատական ու կոսմոպոլիտ գաղափարներ և ազգայինի հետ կապված ամեն ինչ նրանց համար հետամնացություն է, արգելակող կաղապար և զարգացման խոչընդոտ: Արցախյան շարժման և պատերազմի հաջողությունները նրանց համար երկակի խոչընդոտ էին. նախ նրանք Արցախի հարցը, ընդհանրապես, դիտում են խոչընդոտ Հայաստանի զարգացման համար, երկրորդ՝ Արցախյան հաջողությունները նրանց քաղաքական հակառակորդների հաջողություններն են, որը խոչընդոտ է իրենց քաղաքական և տնտեսական ինքնահաստատմանը:
 
Արտաքին ուժերը Հայաստանին զիջումներ պարտադրելու համար ունեին և ունեն բոլոր հնարավոր նպաստավոր պայմաններն ու գործիքները: Իսկ տարածաշրջանի ապաշրջափակումը երկկողմանի ծավալման նպաստավոր միջավայր է. որպեսզի կասեցվի Արևմուտքի գրոհը, Ռուսաստանն ու Իրանը պետք է առավել կայուն և կառավարելի դարձնեն տարածաշրջանը, խորացնեն հարաբերությունները միմյանց և հավանական դաշնակիցների հետ, զսպեն թյուրքական արևելյան մերձացումն ու էքսպանսիան: Այս իրողություններում Հայաստանը շարունակում էր մնալ հաղթող, սակայն բոլորը առավելություններ, ձգտումներ և առիթներ ունեին Հայաստանի հաշվին մեծացնելու իրենց ազդեցությունը: Թավշյա իշխանություններն էլ ցանկանում էին ազատվել Արցախյան «բեռից»՝ բացելով ամրոցի դարպասները: Արդյունքում՝ ժողովուրդներից «խաղաղության» նախապատրաստցվեց միայն հայությունը, և պատերազմում հաղթելու մղում և վճռականություն ունեցողների ճիգը վերածվեց արյան ծովի: Ինչպես ասում են՝ «երբ գողը տնից է, եզն էլ երդիկից կտանեն»:
 
Առկա պայմաններում՝ Հայաստանի և Արցախի ապագա ծրագրերի առաջին կետը 2018 թ. իշխանափոխության էջի շրջումն է. առանց պատճառի վերացման հնարավոր չէ փոխել արդյունքներն ու բուժել հիվանդությունը: Հանրությունը էլիտաների, նրանց կրած արժեքների ու միջամտությունների արտացոլանքն է: Ժամանակակից ազգային մրցունակ պետություն և նոր հաղթանակներ կերտելու առաջին և երկրորդ քայլը դրածո պարտվածների հեռացումն է և որակյալ ազգային էլիտայի ձևավորումը՝ բառիս լայն իմաստով: Իսկ դրա «վարպետը» «ամենայն հայոց ուսուցիչն է», որը մատնվել է աղքատության և ստիպված դպրոցից դուրս ստեղծել իր «վարժարանը»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica