close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում

Հասարակություն

17 Ապրիլի 2021, 10:22
 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում

Ապրիլի 17-ին, ժամը 02:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի մոտակայքում գտնվող կրպակում։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում՝ մոտ 30 քմ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են կախովի առաստաղ, երկու պահարան, մասամբ՝ 4 սառնարան և ջերմահարվել՝ թթվածնի և գազի 2 բալոն (20 կգ և 3 կգ)։

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica