close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի նախագահը հանձնարարել է հայ նախարարին՝ մասնակցել ապրիլքսանչորսյան միջոցառումներին՝ որպես իր հատուկ ներկայացուցիչ

Աշխարհ

16 Ապրիլի 2021, 18:00
 Լիբանանի նախագահը հանձնարարել է հայ նախարարին՝ մասնակցել ապրիլքսանչորսյան միջոցառումներին՝ որպես իր հատուկ ներկայացուցիչ

Այսօր Լիբանանի Նախագահական պալատում Հանրապետության ղեկավար, գեներալ Միշել Աունն ընդունեց Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին. հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում։

Զրույցի ընթացքում, ի շարս հայ-լիբանանյան բարեկամական օրակարգի այլ հարցերի, պետության ղեկավարը տեղեկացրեց ՀՀ դեսպանին, որ հանձնարարել է Լիբանանի Երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին՝ մասնակցել Երևանում առաջիկա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին՝ որպես Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica