close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում լույս է տեսել Մարիամ Հովսեփյանի «Հայ գաղթականների եւ որբերի հիմնախնդիրները Կ․Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթում (1918-1923 թթ․)» գիրքը

Մշակույթ

16 Ապրիլի 2021, 12:20
 Երևանում լույս է տեսել Մարիամ Հովսեփյանի «Հայ գաղթականների եւ որբերի հիմնախնդիրները Կ․Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթում (1918-1923 թթ․)» գիրքը

Երևանում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանի «Հայ գաղթականների եւ որբերի հիմնախնդիրները «Ճակատամարտ» օրաթերթում (1918-1923 թթ․)» վերնագրով մենագրությունը։

Աշխատությունը, հիմնվելով Կ.Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի հրապարակումների վրա, 1918-1923 թվականների կտրվածքով ներկայացնում է հայ գաղթականների և որբերի հիմնախնդիրները, ինչպես նաև՝ Հայաստանի Առաջին Հանրապետության և Թուրքիայի պետական ու հայ ազգային կառույցների կողմից դրանց լուծման նպատակով իրականացված ծրագրերն ու կարևոր նախաձեռնությունները:

Պար­բե­րա­կա­նի հա­վա­քա­ծուն կա­րող է  որ­պես սկզբնաղբ­յուր ծա­ռայել, քա­նի որ թեր­թի է­ջե­րում ա­ռա­ջին ձեռ­քից տպագր­վել են Հայ­կա­կան հար­ցին ու մաս­նա­վո­րա­պես հայ գաղ­թա­կան­նե­րի ու որ­բե­րի հիմ­նախն­դիր­նե­րին վե­րա­բե­րող բազ­մա­թիվ փաս­տաթղ­թեր:

Գիրքն ունի գիտագործնական նշանակություն: Այն նախատեսված է պատմաբանների, քաղաքագետների, հայ մամուլի պատմությունն ուսումնասիրողների և թեմայով հետաքրքրված ընթերցողների համար:

Akunq.net


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica