close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ տեսել՝ տեսել էինք, ծափ տվող ուսապարկ չէինք տեսել. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

16 Ապրիլի 2021, 12:10
 Ինչ տեսել՝ տեսել էինք, ծափ տվող ուսապարկ չէինք տեսել. Իշխան Սաղաթելյան

Ինչ տեսել-տեսել էինք, ծափ տվող ուսապարկ չէինք տեսել: Անամոթ մարդիկ են, ովքեր ծափահարում էին դավաճանին, իսկ դավաճանին ծափահարողը նույնպես դավաճան է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում իմքայլական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանին ծափահարելուն այսպես արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը.

«Իրար հերթ չտալով ծափահարելու պատճառը նաև ցուցակում տեղ ունենալով էր պայմանավորված, որի համար խղճում են իրենց»:

Մեր այն դիտարկմանը, որ Փաշինյանը նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին մեղադրել է քաղաքական գործընթացներին խառնվելու մեջ, սակայն ինչպես երեկ հայտարարեց Էդմոն Մարուքյանը, Օնիկ Գասպարյանը հենց Փաշինյանի ցուցումով, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց.

«Գործ ունենք խաբեբա մարդու հետ, որը ցանկացած փաստ կարող է 180 աստիճան շրջված կերպով ներկայացնել և մեղադրել բոլորին:Ես զարմանում եմ, որ որևէ մեկը զարմանում է նրա ցինիկ ելույթներին, իր ոչ մի ասած լուրջ պետք չէ ընդունել: Գործ ունենք անամոթ մարդու հետ, որի նպատակն է մեր երկիրը վերջնականապես տանել կործանման»:

Հարցին՝ արդյո՞ք նաև ընդդիմությունը, այդ թվում ՀՓՇ-ն մեղավոր չէ, որ հայրենիքի զգալի հատվածը թշնամուն հանձնելուց հետո «Իմ քայլը»՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պահում է իր իշխանությունը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց.

«Բոլորս ենք թերացել, որ Փաշինյանն այսօր իշխանության է, բայց կարծում եմ քիչ է մնացել»:

Իսկ թե այս իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում ընտրությունների անցկացումը, զրուցակիցը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է ընտրությունները չդառնան ստեղծված իրավիճակի լուծման միջոց, այլ ավելի խորացնեն ճգնաժամը.

«Ընտրություններ պետք է տեղի ունենային առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության, քանի որ նա ամեն ինչ անելու է վերարատադրվելու համար, արդեն իսկ սկսել է այդ ուղղությամբ աշխատել: Ես Դաշնակցության անունից կարող եմ ասել, որ արել ենք ինչ մեզանից կախված էր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica