close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իտալիան հայտարարել է, որ Թուրքիան փորձել է իրենցից խլել Եվրո-20-ի անցկացման իրավունքը՝ ի պատասխան Էրդողանի մասին խոսքերի

Աշխարհ

16 Ապրիլի 2021, 10:49
 Իտալիան հայտարարել է, որ Թուրքիան փորձել է իրենցից խլել Եվրո-20-ի անցկացման իրավունքը՝ ի պատասխան Էրդողանի մասին խոսքերի

Իտալիայի առողջապահության փոխնախարար Անդրեա Կոստան հայտարարել է, որ Թուրքիան փորձել է երկրից խլել Եվրոպայի 2020 թ. առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքը:

«Թուրքիայի հետ մենք մի քանի դիվանագիտական միջադեպեր ենք ունեցել: Նրանք փորձեցին մեզանից խլել «Եվրո»-ն՝ ի պատասխան մեր վարչապետի հայտարարության: Բայց մրցաշարը տեղի կունենա մեր երկրում»,- Կոստային մեջբերում է  calciomercato.it-ը:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել: Թուրքիայում վրդովվել էին քաղաքական գործչի հայտարարությունից և պահանջում էին պաշտոնական ներողություն:

Եվրո-2020-ը պետք է տեղի ունենար անցյալ տարի, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2021-ի ամառը: Նախատեսվում է, որ հանդիպումները կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Մյունխեն, Բաքու, Հռոմ, Բուխարեստ, Կոպենհագեն, Ամստերդամ, Բիլբաո, Գլազգո, Բուդապեշտ և Դուբլին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում խաղերին կթույլատրվի հանդիսատեսների ներկայությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica