close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւմ խորամանկ քայլի միջոցով Փաշինյանը ճողոպրեց լրագրողներից․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

16 Ապրիլի 2021, 08:16
  Ո՞ւմ խորամանկ քայլի միջոցով Փաշինյանը ճողոպրեց լրագրողներից․ «Հրապարակ»

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը թեև ԱԺ ամբիոնից հերթական անգամ հոխորտում էր բոլորի ու հատկապես նախկինների վրա, սակայն նա անգամ լրագրողների հետ չառերեսվեց։ Եվ դրա համար ԱԺ թիվ մեկ «ուսապարկը»՝ ուսապարկի մասին հայտնի հայտարարության հեղինակ Վահագն Ալեքսանյանն անգամ  խորամանկ քայլի դիմեց․ նիստի ընդմիջումն ավարտվելուց հինգ պակաս, երբ Փաշինյանը ստիպված էր վերադառնալ, ԱԺ դահլիճի դռների մոտ հավաքված լրագրողների առջև հայտնվեց Ալեքսանյանը և դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հայտարարեց, որ ասելիք ունի։

Լրագրողները հեռացան դռների մոտից, որ լսեն, թե ինչ դարակազմիկ հայտարարություն է անելու նորաթուխ պատգամավորը, և հենց այդ պահին Փաշինյանն իր շքախմբով ճողոպրեց դահլիճից։ Ի դեպ, Ալեքսանյանը թեև ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին՝ պատեհ-անպատեհ ղժղժալով և լրագրողական ուշադրության կենտրոնում հայտնվելով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica