close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռ. Քոչարյանը հրաժարվում է փոխանակել դավաճան Բ. Կևորկովին, ով հիշեցնում է Նիկոլին. կարևոր փաստեր

Քաղաքական

15 Ապրիլի 2021, 16:25
 Ռ. Քոչարյանը հրաժարվում է փոխանակել դավաճան Բ. Կևորկովին, ով հիշեցնում է Նիկոլին. կարևոր փաստեր
ՀՅԴ պատմության թանգարանի աշխատակից Անի Մելքոնյանը գրում է.
 
«փաշիև նիկոլն ինձ հիշեցնում է թուրքի փեսա, շամխորցի «հայ» Բորիս Կևորկովին, ով ԼՂԻՄ մարզկոմի 1-ին քարտուղարն էր, և Արցախյան շարժման սկզբնավորման ժամանակ` ամեն ինչ արեց շարժումը մարելու, Հայաստանի հետ Արցախի միավորումը պահանջող արցախցիներին ճնշելու, ազատագրական շարժումը վիժեցնելու համար, բայց անհաջողության մատնվեց ու պաշտոնից հեռացվեց։
 
Աշխատանքից ազատվելուց հետո տեղափոխվել է Բաքու ու 1988-1991 թվականներին աշխատել Ադրբեջանի արդարադատության նախարարությունում։ 1992 թվականի մայիսի 24-ին Մոսկվա տեղափոխվելու փորձի ընթացքում օդանավակայանում, ձերբակալվել է հեռացված նախագահ Այազ Մութալիբովի վերադարձը իբր կազմակերպելու փորձի համար, ինչպես նաև ԼՂԻՄ-ում հակաադրբեջանական քաղաքականություն վարելու համար։ 45 օր պահվել է նախնական կալանախցում, այնուհետև մոտ մեկ տարի Բաքվի Բայիլի բանտում, որտեղ նրան տանջանքների են ենթարկել. երեք անգամ տարել գնդակահարության, կրակել մարտական փամփուշտներով, բայց շեղ։
 
Նրան պահում էին իբր Արցախում բարձրաստիճան մի ադրբեջանցու հետ փոխանակելու նպատակով, սակայն Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է նրան փոխանակել՝ պնդելով, որ Կևորկովը դրան արժանի չէ։
 
Հ.Գ. Դավաճաններն ու անհայրենիք թրքաճորտերն էլ են մնում պատմության մեջ, մրոտ ու զզվելի կերպարով, որպես ամոթի, և անբարոյականության խորհրդանիշ` փաշիև նիկոլ էլչիբեյօղլին իր արժանի տեղն է վաստակել բազմաթիվ դավաճան, թուրքի ստրուկ կևորկովների կողքին...»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica