close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կասեր՝ Ակվարիումի պորտապար պարող էիր, բերել եմ դարձրել ԱԺ փոխնախագահ. Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

15 Ապրիլի 2021, 15:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կասեր՝ Ակվարիումի պորտապար պարող էիր, բերել եմ դարձրել ԱԺ փոխնախագահ. Ռուբեն Հակոբյան

Ազգային ժողովի կանոնակարգի խախտումով երեկ տեղի ունեցավ պառլամենտական խուլիգանություն վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու կողմից՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը մամուլի ասուլիսում:

Բանն այն է, որ ԱԺ նիստի օրակարգում նշված է, որ Փաշինյանը պետք է ներկայացներ կառավարության՝ 2020 թվականի հաշվետվությունը, բայց ինքն ընդամենը խոսեց 44 օրվա մասին՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9։ Տնտեսության մասին ոչ մի խոսք:

Նիստը վարողը կանոնակարգով իրավունք ուներ միջամտել, եթե զեկուցողը շեղվում է  թեմայից, բայց, Ռուբեն Հակոբյանի խոսքով, երևի նիստը վարողը, ճանաչելով իր ղեկավարին, հասկացավ, որ կարժանանա այն բախտին, ինչին արժանացավ պատգամավորներից մեկը, ում շատ կոպիտ ասաց՝ ո՞նց եք հայտնվել այստեղ, ո՞նց եք իրավունք վերապահում ինձ հարց տալ։

«Այսպես,  հերթական անգամ ասաց՝ դու ուսապարկ ես, գցել եմ ուսիս, բերել եմ։ Երևի նիստ վարողին էլ կասեր՝ Ակվարիումի պորտապար պարող էիր, բերել եմ այստեղ, դարձրել եմ փոխնախագահ, որ ինձ ինչ-որ դիտողություններ անե՞ս»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նա զարմացած է խորհրդարանական ընդդիմության վրա, որը հարցեր էր տալիս՝ «պարոն վարչապետ» դիմելով:

«Այն, ինչ կատարվեց երեկ խորհրդարանում, ուղղակի ոտքերը մաքրեց և՛ խորհրդարանի վրա, և՛ ընդդիմության, առավել ևս ուսապարկերի վրա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը  հստակ նպատակով եկել էր խոսելու պատերազմի մասին, քանի որ ոչինչ չէր կարող զեկուցել կործանված ոլորտների մասին՝ տնտեսություն, սոցիալական քաղաքականություն, անվտանգություն, գնաճ:

«Հետևաբար շեղեց թեման: Հիմնական խնդիրն էր անդրադառնալ պատերազմին, ինքը նշանակեց մեղավորներ, շատ հասցեական խոսեց: Լելե Թեփեի մասին էր խոսում, ասաց, թե ինչ գեներալներ են այդ նախագիծը տվել: Հասկացրեց՝ գեներալնե՛ր, լսեք, հիմա մենակ Օնիկ Գասպարյանի ու Մովսես Հակոբյանի անուններն եմ տալիս, բայց տեսեք, թե ցուցակն ինչքան բաց է, որևէ ծպտուն եթե հանեք, ինֆորմացիա փոխանցեք պատերազմի մասին, իմացեք այդ անուններն էլ կգրվեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Պատերազմի ժամանակ հրամանատարական կետը բարդակի էր վերածվել՝ օրվա մի մասը ղեկավարել են բացարձակապես տիկնոջ ենթակայության տակ գտնվող  գեներալներ, իսկ առանձին  դեպքերում բացարձակապես տիկինը և ամուսինն են ղեկավարել օպերացիաները՝ ասաց քաղաքագետը:

«Առավել քան վստահ եմ, ունենալով նաև ինֆորմացիա, Լելե Թեփեի օպերացիան եղել է  ամուսինների օպերացիան, որտեղ հիմնական շատ ագրսիվ պահվածք է դրսևորել հենց իր տիկինը: Ի վերջո, ուզել են ցույց տալ, որ  Սերժ Սարգսյանի ժամանակ Լելե Թեփեն հանձնվեց, հիմա հետ են բերում: Շատ անկազմակերպ է եղել, մինչև 700 հոգի զոհ է եղել: Մի բան հստակ է՝ անպայման պետք է սա բացահայտվի ու բացահայտվելու է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica