close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր «փոխհրաձգություն»՝ ԳՇ-ի եւ Փաշինյանի միջեւ․ կենտրոնում Պատրոն Դավիթն է

Քաղաքական

15 Ապրիլի 2021, 14:56
 Նոր «փոխհրաձգություն»՝ ԳՇ-ի եւ Փաշինյանի միջեւ․ կենտրոնում Պատրոն Դավիթն է

Վարչապետի եւ ԳՇ գեներալների հարաբերությունները մեկ այլ ասպեկտով էլ են սրվել։ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի գործը մտել է փակուղի: Yerkir.am-ի տեղեկություններով` զինված ուժերի նորանշանակ ղեկավարությունը, մասնավորապես՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, Փաշինյանին հասկացրել է, որ Պատրոն Դավիթին վերաբերող քրեական գործը, այսպես ասած, օդ է, պատերազմի ժամանակ անորակ զենքի մատակարարման ապացույցներ չկան։

Իրականում, ամեն ինչ ներքաղաքական «ռազբոռկաների» տիրույթում է։ Պատրոն Դավիթի ձերբակալությունն այլ պատճառներ ունի․ բանակի վրա ազդեցությունը մեծացնելու՝ Անդրանիկ Քոչարյանի քաղաքականությունն է: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անվանարկելու եւ ճանապարհից հեռացնելու՝ նրա քայլերն իրականում երեխայական նախանձի դրսեւորում չէին։ Ինչպես Քոչարյանն էր սիրում ասել՝ «ձկնորսի համազգեստով» նախարարն ու նրա ընկեր Պատրոն Դավիթը բանակի հաշվին բիզնեսներ աճեցնելու՝ Անդրանիկ Քոչարյանի «յուղոտ» ցանկություններին խոչընդոտ էին։ Հետեւաբար, Անդրանիկ Քոչարյանն ու նրա մի քանի թիմակիցները՝ ի դեմս Արման Բաբաջանյանի ու Վաղարշակ Հարությունյանի, Դավիթ Տոնոյանին խաղից դուրս հանելուց հետո անցում կատարեցին Պատրոն Դավիթին։

Մանրամասները՝ շուտով։

 Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica