close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ իմացա, որ Հադրութն արդեն թշնամունն է՝ այդ պահին իմ մանկությունն ավարտվեց․ Սուպեր Նռանե

Հասարակություն

15 Ապրիլի 2021, 14:17
 Երբ իմացա, որ Հադրութն արդեն թշնամունն է՝ այդ պահին իմ մանկությունն ավարտվեց․ Սուպեր Նռանե

Ժասմին Հայրապետյանը 14 տարեկանում արդեն 3 գրքերի հեղինակ է։ Ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է։ Այնտեղ են մնացել նրա հայրական տունը, տատիկ-պապիկի գերեզմանները,  նրա մանկության այգին, խաղալիքներն ու հիշողությունները։

Ժասմին Հայրապետյանն այսօր Հայաստանում միակ երեխան է, ով 14 տարեկանում արդեն 3 գրքերի հեղինակ է։ Նրա «Սուպեր Նռանե» ֆանտաստիկ վիպակը, որն, ի դեպ, սկսել է գրել 11 տարեկանում, դարձել է բեսթսելեր։ Հազարավոր երեխաներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ձեռք են բերել ու շարունակում են ամենօրյա ռեժիմով ձեռք բերել այդ գիրքը։ Երևան քաղաքի և շրջանների տասնյակ դպրոցներում ու գրադարաններում «Սուպեր Նռանե» գրքի քննարկումներ և հեղինակի հետ հանդիպումներ են կազմակերպվել, գրքի արևմտահայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, այս պահին գիրքը թարգմանվում է նաև ռուսերեն։

«Նռանեն ինձ համար հայ աղջկա, հայ կնոջ հավաքական կերպարն է՝ հայրենասեր, ինքնավստահ, երազող, նպատակասլաց, սիրող, ներող ու քաջ։ Ես այդպիսինն եմ տեսնում այն հայ աղջկան, ով տղամարդու հետ թիկունք-թիկունքի տված փրկում է մեր երկիրը»,-ասում է Ժասմինը։

Մի քանի օր առաջ լույս է տեսել հայ սուպերհերոսուհու մասին այս սիրված պատմության արդեն երրորդ մասը։ Եվ իհարկե, պատահականություն չէ, որ այս անգամ պատմության հիմքում Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակն է։ Այս անգամ էլ «Մութ ու չար ուժերը» մեծ ու հզոր հարձակում են գործել «Բարու և լույսի» աշխարհի վրա։ Նրանք իրենց ճանապարհին չեն խնայում ոչ ոքի ու ոչինչ․ ավիրում են քաղաքներն ու գյուղերը, սպանում ու գերեվարում են մարդկանց։

Նռանեն ու Գոդը կրկին պայքարի մեջ են, սակայն այս անգամ պայքարը շատ ավելի դաժան է, որովհետև «Բարու և լույսի աշխարհը» ներսից ճաք է տվել․ Պարզվում է, որ մարդիկ կորցրել են, մոռացել են հինգ կարևոր արժեքների մասին, որի պատճառով էլ թուլացել է բարության աշխարհի էներգետիկ դաշտն ու ներսում դավաճաններ են հայտնվել։

Հատկանշական է, որ հայ սուպերհերոսուհին չար ու մութ ուժերի դեմ պայքարում է հայկական սիմվոլներով՝ Ծիրանի կորիզ, «Նարեկ» , Նռան հատիկներ, Արցախյան «Արծվագորգ» , Մասիս սարը, Արարատի վրայի Հակոբաց աղբյուրի ջուրը, Հայկական արծիվը, դուդուկը և այլն։

Ժասմինը միայն մեկ երազանք ունի․ «Ուզում եմ բարբարոսներից ազատագրված տեսնել իմ Հադրութը, ուզում եմ վերադառնալ, մտնել մեր տունը, գրկել մեր լեռները, շնչել մեր մաքուր օդը, այցելել տատիկիս ու պապիկիս գերեզմաններին։ Մտածում եմ՝ տեսնես մեր ընտանեկան ալբոմներն ի՞նչ եղան, իմ մանկության խաղալիքներն ի՞նչ եղան, մեր տունը մնո՞ւմ է, թե՞ վառել են, իմ հիշողությունները մնո՞ւմ են, թե՞ թալանել տարել են։

Երբ իմացա, որ Հադրութն արդեն թշնամունն է՝ այդ պահին իմ մանկությունն ավարտվեց։

Տեր լսիր մեր ձայնը․․․»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica