close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է ունենանք զգացողություն, որ բոլորս բանտարկված ենք, քանի դեռ ռազմագերիներն անազատության մեջ են․ ակցիա ՄԱԿ-ի դիմաց

Հասարակություն

15 Ապրիլի 2021, 13:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է ունենանք զգացողություն, որ բոլորս բանտարկված ենք, քանի դեռ ռազմագերիներն անազատության մեջ են․ ակցիա ՄԱԿ-ի դիմաց

Ադրբեջանում պահվող ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու պահանջով քաղաքացիները լուռ բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ նման ակցիաների այս պահին տեղի են ունենում ամբողջ աշխարհում՝ Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում։

«Պայքարը պետք է արթուն մնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր համաքաղաքացիները չեն վերադարձել տուն։ Բոլորս պետք է ունենանք զգացողություն, որ մենք բոլորս բանտարկված ենք, քանի դեռ նրանք անազատության մեջ են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ Ադրբեջանի կառավարությունը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարյուրավոր հայեր պահվում են իրենց բանտերում՝ խախտելով Ժնևի կոնվենցիաները, ինչպես նաև նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը:

«HRW-ը վերջերս հրապարակած իր հոդվածում հաստատել է, որ Ադրբեջանն ապօրինի կերպով պահում է հարյուրավոր հայ ռազմագերիներ:

The Stream-ը հոդված է հրապարակել, որում ներկայացված է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ քաղաքացիների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու բռնությունները:

Պատերազմի հետևանքները, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցությունը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները և ռազմագերիների սպանությունները, արգելված զենքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանությունները, ֆոսֆորային ռումբերի օգտագործումը անտառներում և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները՝ չեն մոռացվել և պետք է արժանանան համապատասխան պատժի»,-ասվում է հայտարարության մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica