close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստամբուլի ջրանցքը հոգու խաղաղություն կբերի թուրք ժողովրդին. Էրդողան

Տարածաշրջան

15 Ապրիլի 2021, 17:07
 Ստամբուլի ջրանցքը հոգու խաղաղություն կբերի թուրք ժողովրդին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ Ստամբուլի ջրանցքի մեգանախագիծը  հոգու ավելի մեծ հանգստություն կբերի թուրք ժողովրդին:

«Ստամբուլի ջրանցքի նախագիծը, որը ոչ մի կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ, Թուրքիայի ժողովրդի համար հարմարավետության և խաղաղության աղբյուր կդառնա», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը, ապրիլի 14-ին  ելույթ ունենալով մայրաքաղաք Անկարայի՝ Նախագահի ազգային գրադարանում, հավելել է, որ երկիրն աշխատում է սեփական ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը լիովին ապահովելու ուղղությամբ:

Էրդողանն ասել է, որ ջրանցքի նախագծի միջոցով Ստամբուլը կհասնի բարգավաճման, և մի շարք բնապահպանական խնդիրներ կլուծվեն Բոսֆորում՝ Թուրքիայի երկու նեղուցներից մեկում:

Էրդողանը նախկինում պնդում էր, որ, որպես այլընտրանք Բոսֆորին, ջրանցքը կարող է նպաստել ծանր երթևեկության թեթևացմանը նեղուցներում, մասնավորապես`վտանգավոր նյութեր տեղափոխությունը:

Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica